Գերմանիայի արտաքին գործերի նախարարը երկօրյա այցով կժամանի Վրաստան
copy image url

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը երկօրյա այցով կժամանի Վրաստան

Արտաքին 2 տարի առաջ - 21:30 22-03-2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը մարտի 23-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Գերմանիայի արտաքին քաղքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, ինչպես նաևքաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատունը հայտում է, որ Բերբոկը այցի շրջանակներում կմեկնի նաև Հարավային Օսեթիայի հետ փաստացի սահման և հանդիպում կունենա ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Դիվանագիտական ներկայացուցչությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Գերմանիան այս առաքելության կազմում ամենամեծ թվով անձնակազմն է ուղարկել Վրաստան։

Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Գերմանիայի աջակցությունը Վրաստանի՝ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը, ինչպես նաև այդ գործընթացի համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Դեսպանատան հայտարարության համաձայն՝ այցի նպատակն էերկու երկրների միջև սերտ և անմիջական կապեր հաստատել, ինչպես նաև խորացնել լավ համագործակցությունը՝ հանուն Վրաստանի եվրոպական ապագայի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անալենա Բերբոկը El Pais պարբերականին տված հարցազրույցում մեղադրել էր Ռուսաստանին՝ Վրաստանում և Մոլդովայում իրավիճակը ապակայունացնելու փորձի մեջ։

Լրագրողները Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հարցրել են՝ կիսո՞ւմ է արդյոք այն մտավախությունը, որ Թբիլիսին և Քիշնևը կարող են անցնել Մոսկվայի կողմը։ «Սա Ռուսաստանի ռազմավարության մի մասն է՝ ապակայունացնելու հասարակությունները, որոնք գնում են եվրոպական ճանապարհով»,- ի պատասխան ասել էր Բուրբոքը:

Նրա համոզմամբ՝ Մոլդովայի և Վրաստանի վրա ազդելու Ռուսաստանի փորձերն ակտիվանում են ուկրաինական ճգնաժամի պատճառով։ «Մենք նրանց (Թբիլիսիի և Քիշնևի-խմբ) հետ կիսում ենք եվրոպական արժեքները և աջակցում ենք նրանց ցանկությանը, որ իրենք որոշեն ապրել խաղաղության և ազատության մեջ՝ Եվրոպային անդամակցելու հեռանկարի միջոցով»,- եզրափակել է գերմանացի դիվանագետը։