ԱԻ նախարարը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
copy image url

ԱԻ նախարարը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Ներքին 2 տարի առաջ - 20:31 08-07-2022
Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։

Այցի շրջանակում նախարարը եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։

Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով. հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԱԻ նախարարը:

Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝ նախարար Փամբուխչյանն այցելել է բոլոր հենակետեր, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին։

Ամենից շատ դիտված