Պուտինը ստորագրել է օրենք ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին
copy image url

Պուտինը ստորագրել է օրենք ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին

Արտաքին 2 տարի առաջ - 17:12 18-03-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների համար այդ քաղաքացիությունը դադարեցնելու մասին՝ Ռուսաստանի ՆԳՆ-ում դրա վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Լեոնիդ Կալաշնիկովը (ՌԴ Կոմկուս), Սերգեյ Կաբիշեւը (Արդար Ռուսաստան), Սերգեյ Լեոնովը (ՌԼԴԿ) եւ Արտյոմ Տուրովը (Միասնական Ռուսաստան)։

«Գործնականում այս մեխանիզմի կիրառումը պետք է ՌԴ այդ քաղաքացիների համար ապահովի աշխատանքի տեղավորման իրավունքի իրականացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում... ուսուցում կրթական կազմակերպություններում, որոնք նախատեսում են դիմորդների հասանելիություն պետական գաղտնիքի հարցում, ինչպես նաև այլ հարցերի կարգավորում, որոնց լուծման դեպքում Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակիչ գործոն է հանդիսանում»,- նշվել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացությունում։

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի լինել չցանկանալու հայտարարությունը տալու օրվանից ՌԴ քաղաքացին պարտավոր է չկատարել գործողություններ՝ «կապված Ուկրաինայի քաղաքացիների համար նախատեսված իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման հետ»։

Այս պարտավորությունը չկատարելու դեպքում տրվում է եզրակացություն, որով Ուկրաինայի քաղաքացիության դադարեցումը համարվում է անվավեր։

«Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու երկրորդ հայտարարությունը քաղաքացին իրավունք ունի անել այդ եզրակացությունից 10 տարի հետո»,- նշվել է Դաշնության խորհրդի կոմիտեի եզրակացությունում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի