Ուղիղ եթեր
Նամակներ ինքնասպանությունից առաջ
copy image url

Նամակներ ինքնասպանությունից առաջ

Մշակույթ 2 տարի առաջ - 18:04 16-03-2023
Այս հայտնի գրողները նախընտրեցին վերջ տալ իրենց կյանքին ինքնասպանությամբ, բայց մինչ այդ գրեցին իրենց վերջին նամակները, որոնք ևս համարվում են յուրօրինակ ստեղծագործություններ։
Նամակները երբեմն ցնցող են, երբեմն՝ տխուր կամ հեգնական:

Վիրջինիա Վուլֆը ինքնասպան եղավ 1941-ին։ Նա իր գրպանները լցրեց քարերով և նետվեց Օուզ գետը։ Սակայն մինչ տնից դուրս գալը նա գրեց հետևյալ նամակը ամուսնուն՝ Լեոնարդին։

«Թանկագինս,
Համոզված եմ` նորից խելագարվում եմ: Զգում եմ, որ չենք կարող անցնել այդ սարսափելի ժամանակների միջով ևս մեկ անգամ։ Այս անգամ չեմ ապաքինվի: Ես սկսել եմ ձայներ լսել և չեմ կարողանում կենտրոնանալ։ Ուստի, անում եմ այն, ինչ կարծես, թե ամենաճիշտն է: Դու ինձ տվել ես հնարավոր ամենամեծ երջանկությունը: Դու ինձ համար եղել ես այն ամենը, ինչ կարող էիր լինել: Չեմ կարծում, որ երկու մարդ կարող էին այսկերպ երջանիկ լինել, քանի դեռ վրա չէր հասել այս սարսափելի հիվանդությունը: Այլևս չեմ կարող պայքարել։ Գիտեմ, որ փչացնում եմ կյանքդ, որ առանց ինձ կարող էիր աշխատել։ Եվ հիմա կաշխատես գիտեմ: Տեսնում եք, որ նույնիսկ չեմ կարողանում ինչպես հարկն է գրել: Չեմ կարողանում կարդալ։ Ուզում եմ պարզապես ասել, որ իմ ողջ կյանքի երջանկության համար քեզ եմ պարտական: Դու այնքան համբերատար ես եղել ինձ հետ ու աներևակայելի բարի: Ուզում եմ ասել, որ դա բոլորը գիտեն: Եթե ​​որևէ մեկը կարողանար ինձ փրկել, դա դու կլինեիր: Ամեն ինչ օտարվել է ինձնից, բացի քո բարությունից: Ես այլևս չեմ կարող շարունակել փչացնել քո կյանքը:

Չեմ կարծում, որ երկու հոգի կարող էին ավելի երջանիկ լինել, քան եղել ենք մենք»:



Ռուս հայտնի բանաստեղծ Սերգեյ Եսենինը հոգենյարդաբանության հիվանդանոցում բուժումն ավարտելուց մեկ շաբաթ անց ընկճված վիճակում ինքնասպան է եղել։ Կախվելուց մեկ օր առաջ իր սեփական արյամբ գրված բանաստեղծությունը տվել ընկերոջը:

*Մնաս բարով, իմ բարեկամ, մնաս բարով,
Թանկագինս, իմ սրտի մեջ ես դու մնում,
Կանխատեսված այս բաժանումը շուտով
Մեզ առջևում նոր հանդիպում է խոստանում:

Մնաս բարով, իմ բարեկամ, անխոս, անձեռք,
Դու մի թախծիր, վիշտ մի բարդիր քո հոնքերին,
Այս աշխարհում մեռնելն, այո, նոր չէ երբեք,
Բայց ապրելն էլ, անշուշտ, նոր չէ բոլորովին:



Ամերիկացի գրող, լրագրող Հանթեր Ս․ Թոմփսոնը գոնզո լրագրության ոճի հիմնադիրն է։ Ոճ, որտեղ լրագրողը դառնում է պատմության մի մասը և հաճախ գրում է առաջին դեմքից։ Նա հեռախոսով զրուցում էր կնոջ՝ Անիտայի հետ, երբինքնասպան եղավ՝ կրակելով ինքն իրեն։ Անիտան մտածեց, թե դա պարզապես գրամեքենայի ձայնն է։ Օրեր անց, Rolling Stone-ի կողմից հրապարակվեց նրա ակնհայտորեն ինքնասպանությունից առաջ թողած գրությունը, որը նա հասցեագրել է Անիտային՝ վերնագրելով՝ «Ֆուտբոլային մրցաշրջանն ավարտվեց»։

«Այլևս խաղեր չկան: Այլևս ռումբեր չկան: Այլևս զբոսանք չկա: Այլևս զվարճանք չկա: Այլևս լող չկա: 67։ Դա 50-ից 17 տարի հետո է: 17 ավելի, քան ինձ պետք էր կամ ես ուզում էի: Ձանձրալի է։ Ես միշտ անսանձ եմ: Հիմա՝ ոչ մի զվարճանք ոչ մեկի համար: 67-ում դառնում ես ագահ: Գործի՛ր ծեր հասակում՝ հանգստացի՛ր՝ դա չի խանգարի»:


Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան