Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կատար
copy image url

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կատար

Ներքին 2 տարի առաջ - 14:34 16-03-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը մարտի 17-19-ին կգործուղվեն Կատար։ Համապատասխան որոշումը ստորագրվել է մարտի 16-ին։

Որոշման մեջ ասված է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանին 2023 թվականի մարտի 17-19-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` առողջապահության ոլորտում որակի և անվտանգության բարձրացմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի և Քրիստինե Գալստյանի՝ Կատարի Պետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Կատարի Պետություն գործուղման 2 արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Ամենից շատ դիտված