Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա մշակման փուլում է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այցը մշակման փուլում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Արարատ Միրզոյանը մոտ ապագայում կմեկնի Մոսկվա՝
Երեքշաբթի ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Միրզոյանը մոտ ապագայում կմեկնի Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը։
Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը պետք է կայանար նախորդ տարեվերջին, սակայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել այդ հանդիպմանը։