Համավարակի ընթացքում յուրացումներ կատարելու վարույթն ապացուցում է, որ այս իշխանության համար չկան յուրայիններ․ Գրիգոր Մինասյան
copy image url

Համավարակի ընթացքում յուրացումներ կատարելու վարույթն ապացուցում է, որ այս իշխանության համար չկան յուրայիններ․ Գրիգոր Մինասյան

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 13:08 13-03-2023
Համավարակի ընթացքում յուրացումներ կատարելու վարույթն ապացուցում է, որ այս իշխանության համար չկան յուրայիններ։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ, պետական պաշտոնյաների համար՝ երաշխիքներ։ Նման քրեական վարույթներով ամբողջ պետական համակարգը հասկանում է, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է և յուրայիններ չկան, կատարել է հանցագործություն՝ պատժվելու է։ Պայքար կոռուպցիայի դեմ՝ այս իշխանության բրենդն է»,- նշեց նախարարը։

Մինասյանը Առողջապահության նախկին նախարար, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանի քննադատություններին նախաձեռնված վարութի մասին նորմալ է վերաբերվում։ Ըստ նրա՝ եթե իշխանական գործիչները չքննադատեն պետական մարմիններին, լճացում տեղի կունենա։

«Ես հավատում եմ, որ պետության կայացման կարևոր հենասյուներից է հենց մրցակցությունը, ազատ արտահայտման երաշխավորում, նորմալ է, որ մարդն ունի իր դիրքորոշումները, նորմալ է, եթե արտահայտի իր դիրքորոշումը, դա կօգնի մեզ ավելի լավ օգնել։ Ես կարդացի պարոն Թորոսյանի հայտարարությունները, առաջինում կամ երկրորդում ինքը բարձրաձայնում էր հարցը, որ այդ հրամաններն իր օրոք են եղել և ասում էր անգամ, որ ինքը ներգրավվի գործում։ Իսկ թե ինչու չի հարցաքննվել Թորոսյանը, արդեն չեմ կարող ասել, որովհետև յուրաքանչյուր քննիչ ինքն է որոշում՝ գործի շրջանակում ում հարցաքննել»,- ընդգծեց Մինասյանը։

Հնարավո՞ր է, որ այն իշխանական պատգամավորը, որն ըստ մամուլի տեղեկությունների, կզրկվի անձեռնմխելիությունից և կազատազրկվի Արսեն Թորոսյանն է, Մինասյանն ասաց, որ չունի նման տեղեկություն։

Անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցմանը՝ Մինասյանը նշեց՝ այս իշխանության օրոք չկան նաև յուրային դատավորներ։

«Դատավորը չի կարող քննադատել այլ դատարանի վճիռը, այլ դատավորի գործունեությունը՝ սա նաև միջազգային ստանդարտներով երաշխավորված։ Դատավորն այդ արարքն արել է, պետք է պատժվի։ Եթե չեմ սխալվում, նույն դատավորը նաեւ այլ կարգապահական վարույթով է անցնում»,- ասաց նախարարը։

Մինասյանը չբացառեց, որ հնարավոր խաղաղության պայմանագիրը կարող է անցնել հանրաքվեի ճանապարհով․ «Կարելի է սահմանադրական բարեփոխումների շրջանակում այդ հարցը քննարկել։ Ի ուրախություն մեզ այնտեղ մասնագետներ են բոլոր ոլորտներից»։

Գրիգոր Մինասյանը շրջանցեց լրագրողի հարցը, թե ինչու իր կենսագրական տվյալներում նշված չէ, որ ինքը եղել է ՀՀԿ անդամ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում