Ոնց որ ինչ-որ վիրուս կա՞, բոլորը հիվանդ են նաև քաղաքապետարանում. Հրաչյա Սարգսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:51 13-03-2023
Այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 27 վթար-վրաերթ, որից տուժած 37, մահ 1. Երևանում գրանցված մահվան դեպքերի թիվը կազմում է 124: «Պոլիկլինիկաներ հաճախումների թիվը կազմում 34 652, եւ Երևանում ծնված երեխաների թիվը կազմում է 386, որից 192 տղա, 194 աղջիկ»,-ասաց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց` ոնց որ ինչ-որ վիրուս կա՞, բոլորը հիվանդ են նաև քաղաքապետարանում, ինչին ի պատասխան Ասատրյանն ասաց.

«Այո դեպքերը շատ են, այդ թվում կարմրուկով պայմանավորված իրավիճակը չի դադարել: Մենք նախորդ երկուշաբթի ձեր համաձայնությամբ կազմակերպեցին պատվաստում քաղաքապետարանում, բայց շատ ցածր դիմելիություն է եղել՝ 5 հոգի»:

Ամենից շատ դիտված