ՌԴ-ում Էրդողանի այցի նախօրեին թուրքական լոլիկի մեջ հայտնաբերել են կնճիռների վիրուս
copy image url

ՌԴ-ում Էրդողանի այցի նախօրեին թուրքական լոլիկի մեջ հայտնաբերել են կնճիռների վիրուս

Արտաքին 3 տարի առաջ - 17:58 24-09-2021

«Ռոսսելխոզնադզորը» հաղորդել է Թուրքիայի կողմից մատակարարվող մրգերում գորշ մոնիլիոզային փտման (Moniliniafructicola), իսկ թուրքական լոլիկի մածուկներում՝ շագանակագույն կնճիռների վիրուսի հայտնաբերման մասին: Հաղորդվում է, որ ռուսական կողմը թուրքական մասնագիտացած ծառայություններին խնդրել է ուժեղացնել ֆիտոսանիտարական հսկողությունը՝ հիշեցնելով, որ լոլիկի մեջ հայտնաբերված վիրուսը կարանտինային է Ռուսաստանի Դաշնության համար:

«Ռոսսելխոզնադզորը» հաղորդել է նաև, որ դեռևս թուրքական բանջարեղենում և մրգերում արձանագրում է պեստիցիդների բարձր մակարդակ: Արդյունքում հայտարարվել է ներմուծվող ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու մտադրության մասին: Թուրքական իշխանություններն իրենց հերթին հաղորդել են, որ «ուշադրությամբ են վերաբերվում ռուսական պահանջների կատարմանը» և մտադիր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանում վտանգավոր ապրանքների մատակարարում թույլ չտալու համար:

Թուրքական գյուղմթերքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ հայտարարությունը փաստացի հրապարակվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի պլանավորված հանդիպման նախօրեին:

Ամենից շատ դիտված