Այդ ձայնագրությունն ամենաշատն ինձ է վնասում. Թոռնիկ Ալիյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:51 10-03-2023
Չեմ բացակայել նիստերից, բայց եղել է, որ ժամը 11-ին են ասել, եկել եմ, ասել են 14։00-ին է, կամ չի կայացել։ Այս մասին այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստից առաջ Oragir.News-ի հետ զրույցում ասաց վկա, Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանը` պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված նախորդ նիստերին իր բացակայությունը։

Մեր հարցին` պատկերացում ունի՞` ձայնագրությունն ով է հրապարակել, Ալիյանն ասաց. «Չեմ կարող պատկերացում ունենալ, էդ ձայնագրությունն ամենաշատն ինձ է վնասում։ Ընդհանուր ձայնագրությունը չի տեղադրված, չկա այն հատվածը, որով ես մերժել եմ այդ ամեն ինչը։ Ես Չալաբյանի հետ կես ժամանոց քննարկում եմ ունեցել ու բաժանվել ենք»։

Դիտարկմանը՝ Չալաբյանը պնդում է, որ գումարի առաջարկ չի եղել, աշխատանք է առաջարկվել և ոչ թե կաշառք, Ալիյանն ասաց․ «Տարբեր քննարկումներ են եղել, ես կոնկրետ չեմ հիշում՝ ինչ ա եղել էդ ժամանակ, չեմ կարող ասել՝ ինչ ա առաջարկվել, ինչ ա ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված