Իշխանությունն ամենաշատն իմ որդուց է վախենում. Ավետիք Չալաբյանի հայր

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:27 26-07-2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը։

Oragir.news-ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանի հայրը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ են հենց իր որդուն այսքան երկար պահում կալանքի տակ, ինչով է պայմանավորված իշխանությունների «լավ» վերաբերմունքը նրա նկատմամբ՝ ասաց. «Ըստ երևույթին, իմ որդուց են ամենաշատը վախենում, դրա համար, որովգետև գրագետ է, լեզուների է տիրապետում, հրաշալի պատմություն գիտի, լավ կրթություն ունի, խառնված չէ որևէ նախկին իշխանությունների հետ, դա է պատճառը, որ վրան ոչ մի բիծ չեն կարողանում գտնել, հենա գտել են՝ Թոռնիկ Ալիյանի բիծը»։

Հարցին՝ թե այս ընթացքում, երբ Ավետիք Չալաբյանը կալանավորված է, հասցրե՞լ է որդու հետ զրուցե՞լ է, ինչ է փոխանցել իրեն, ինքն ինչ է փոխանցել՝ կապված պայքարի հետ՝ պատասխանեց. «Ես իր հետ հանդիպել եմ մեկ անգամ՝ կալանավայրում, մեկ անգամ դատարանի դահլիճում, հեռախոսով եմ խոսել։ Այն հանգամանքը, որ մեր հեռախոսազանգերն անընդհատ լսում են, անընդհատ հետևում են, երբեք այդ հանգամանքն ինձ թույլ չի տվել, որ ես բաց տեքստով իր հետ որևէ բան խոսեմ։ Միշտ հարցրել եմ առողջական և հոգեան վիճակի մասին։ Բավարար է եղել այդ վիճակները, գոհ եմ եղել, որ տղաս ընկճված չի»։

Հարցին, թե այն գաղափարները, որոնց համար որդին պայքարում էր ու դուրս էր եկել փողոց, ինքը կիսու՞մ է այդ գաղափարները՝ պատասխանեց. «Անշուշտ։ Հայաստանը կարող է դիմանալ միայն, եթե ինքն իրենից ներկայացնի պետություն, ոչ թե խաղաղություն աղերսող լինի։ Ես այդ կարծիքին եմ, բայց տղաս ինձնից չի ժառանգել այդ մտքերը, ավելի շուտ ես եմ իրենից ժառանգել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված