Երևանի ակտիվ մասնակցությունը բանակցություններին կարող է նպաստել լարվածության թուլացմանը. Զախարովա
copy image url

Երևանի ակտիվ մասնակցությունը բանակցություններին կարող է նպաստել լարվածության թուլացմանը. Զախարովա

Արտաքին 2 տարի առաջ - 18:15 09-03-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան վստահ է, որ Երևանի ակտիվ մասնակցությունը Բաքվի հետ հակամարտության կարգավորման բանակցություններին կարող է նպաստել կողմերի միջև ներկայիս լարվածության թուլացմանը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը Զախարովան այս մասին ասել է այսօր կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի լուծումների որոնմանը կնպաստի ներկայիս լարվածության թուլացմանը»,- ասել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան դեռևս ելնում է նրանից, որ Երևանը և Բաքուն պետք է կատարեն եռակողմ համաձայնագրերով նախատեսված բոլոր պարտավորությունները, որոնք ստորագրվել են ամենբարձր մակարդակով։ Նա այս համատեքստում հիշատակել է նաև եռնային Ղարաբաղում անվտանգության, ինչպես նաև Լաչինի միջանցքի օգտագործման հետ կապված պարտավորությունները։

Վերջինս հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում Արցախում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել, որը հաշվի է առնում տեղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը։ Նրա խոսքով՝ երկրի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը գնահատական է տալիս տեղի ունեցածին։

«Այդ մեկնաբանության առանցքում զսպվածություն ցուցաբերելու, իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում բանակցություններին վերադառնալու կողմերին ուղղված կոչն է։ Ռազմատենչ հռետորաբանությունը ցանկացած կողմից հակաարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգի առաջմղմանը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված