Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու մասին խոսակցությունները չեն դադարում
copy image url

Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու մասին խոսակցությունները չեն դադարում

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 18:11 09-03-2023
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի օրերս հանդիպել է հայտնի ռուս մարդկանց անունը կրող երևանյան դպրոցների տնօրենների հետ։

Սերգեյ Կոպիրկինը տնօրեններին հայտնել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը։ Արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ևս ռուս հայտնի գործչի անունը կրող դպրոցի շրջանավարտ է եղել։

Հովհաննիսյանը նշեց, որ քանի մենք ՌԴ-ի հետ ունենք այսպիսի կախման, իմպերյալիստական գերակայության հարաբերություններ, նման խոսակցաությունները չեն դադարելու։

«Նկատած կլինեք, անընդհատ այդ թեման սառում է, հետո նորից՝ որոշ ժամանակ անց, նույնիսկ Մոսկվայում հիշատակվում է, որ այդ խնդիրը պետք է լուծվի, հետո այստեղ է տեղափոխվում, հետո գործակալներն ու մանկլավիկները ակտիվանում են, և մարդիկ, ովքեր ազգային գիտակցություն ունեն, պետք է տան խորքային լուծում։ ՌԴ-ի հետ պետք է այնպես կարգավորել հարաբերությունները, որ նա պարզապես ի վիճակի չլինի մեր վրա ճնշում գործադրել, մեր սահմանադրական կարգը, մեր ազգային դրվածքը փոխելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ ռուս դիվանագետի կողմից ճիշտ չի համարում միջամտությունը տեղի կրթական գործընթացին։ «Պետք է պարոն Կոպերկինին հասկացնել, որ իր գործը չէ միջամտել և բացահայտ կերպով ազդել ՀՀ-ի կրթական համակարգին։ Դա դիվանագետի աշխատանքի մեջ չի մտնում։ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է և մնալու է հայերենը»,- ասաց քաղաքացիական նախաձեռնության անդամը։

Հարցին, թե հնարավոր է, որ նրանք նման նախաձեռնողականությամբ են հանդես գալիս, քանի որ վերջին շրջանում, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, Հայաստանում մեծ թվով ռուսներ կան, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է այդ դպրոցների բացմանը և նրան, որ դա, կարծես թե, կապվում է այսպես կոչված տեղափոխվածների հետ, ապա հարց է ծագում՝ այդ մարդիկ ուզում են մնան ՌԴ-ի քաղաքացի, ապա իրենք պետք է սովորեն ՌԴ-ի ծրագրերով աշխատող դպրոցներում։ Դրանք կան դեսպանատանը կից և կան զինվորականների երեխաների համար»։

Ըստ Հովաննիսյանի իրենց ուսուցանվող ծրագրերում էլ կան որոշակի խնդիրներ։ «Բայց սա էլ խնդիր է, քանի որ այն ամենը, ինչը որ սովորեցնում են ռուսական դպրոցներում միշտ չէ, որ համատեղելի է ՀՀ-ի ինքնիշխանության և մեր ազգային արժանապատվության հետ։

Այդ իմպերյալիստական շովինիզմը, այդ Սովետական Միության և Ռուսական Կայսրության հետ կապված ՌԴ-ի երբեք չսխալվելու և պատմության ելևէջներում ճշմարիտ կողմ լինելու դրույթները, մեղմ ասած, դժվարացնում են այդ համայնքի հետ մեր համակեցությունը այստեղ, որովհետև այստեղ մոտեցումները պետք է տարբեր լինեն, բայց, նորից եմ կրկնում, սա միջկառավարական պայմանագրի հարց է»։

«Եթե դրանք հայաստանյան դպրոցներ են և ապրում են մեր հարկերի հաշվին, ապա հարց է ծագում՝ եթե այդ մարդիկ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ընդունել, ինչո՞ւ պետք է մեր հարկերի հաշվին կրթություն ստանան, ես կարող եմ վճարել մեր ազգային փոքրամասնությունների համար, խնդիր չկա, նրանք մերն են, մեր հայրենակիցներն են, մեր քույրերն են, մեր եղբայրներն են կապ չունի ռուս, եզդի, ասորի, թե հրեա, բայց, եթե այդ մարդիկ ընդամենը տարանցիկ հյուրեր են այստեղ, ինչո՞ւ ես պետք է վճարեմ իրենց ուսուցման, իրենց համար գերադասելի լինելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Նկատենք, որ աշխատակազմի ղեկավար, Նիկոլ Փաշինյանի գորշ կարդինալ Արայիկ Հարությունյանը՝ որպես հասրակական գործիչ, կայացել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումից, բայց հիմա, ըստ երևույթին, հենց ինքն է բանակցում ռուսների հետ, որ նոր դպրոցներ բացեն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ