Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ևս դիմակայությունների պատասխան հանդիպումներ։
Օրվա կենտրոնական խաղում «Բավարիան» հյուրընկալել էր ՊՍԺ-ին։ Մյունխենյան Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգի և Սերժ Գնաբրիի գոլերի շնորհիվ վստահ հաղթանակ տարավ։ Մյունխենյան թիմը փարիզեցիների հաղթեց ընդհանուր 3։0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։
Հանդիպման տեսությունը․
Գոլազուրկ հանդիպում կայացավ Լոնդոնում։ «Տոտենհեմը» և «Միլանը» չգտան միմյանց դարպասի բանալիները՝ 0։0։ Դիմակայության առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր նվազագույն՝ 1։0 հաշվով։ Այդպիսով, «Միլանը» նույնպես դուրս եկավ 1/4 եզրափակիչ։