Փոքրիկը արևի տակ տաքանում, հողերի հետ խաղում է․ 6 երեխաներ ունեցող ազատամարտիկի ընտանիքը մեկ երազանք ունի

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 08-03-2023

Վեց երեխաների մայր Անուշիկ Ավետիսյանն իրեն երջանիկ կին է համարում։ Սոցիալական պայմանները ահավոր են, բայց ընտանիքում սեր և խաղաղություն է տիրում։



Անուշիկը Լեռնագոգ եկավ Երևանից։ Ամուսինը՝ Արմենը, իր քաջությամբ հայտնի ազատամարտիկ է։ Այս պահին էլ սահմանին է, որպես պայմանագրային զինծառայող։ Անուշիկը և Արմենը հինգ որդի և մեկ դուստր ունեն։



Տունը վթարային է, խոնավ։ Քնում են վախենալով, որ կարող է փլուզում լինի։ «Պատերը արդեն իջնում են, երեխաները հիվանդ են, բայց բժշկի չենք տանում, որովհետև գումարը չի հերիքում»,- Oragir․News-ի հետ զրույցում պատմեց Անուշիկ Ավետիսյանը։

Բազմազավակ մայրը ամաչում է խոսել խնդիրների մասին։ Մտածում է` ամուսինը կբարկանա։ «Մի կերպ ապրում ենք, բայց Արմենը շատ հպարտ է։ Փոքրիկ հողամաս ունենք, բայց ջուր չկա։ Արմենը ծառներ է տնկել, հաճախ տան ջրով ենք ջրում»,- ասում է։



Գազ չունեն, հոսանքի համար դժվարությամբ են վճարում․ «Ձմռանը աթար ենք վառել, հիմա արդեն վերջացել է։ Դա էլ ուրիշն է տվել։ Արմենը հաշմանդամության կարգ ունի՝ ոտքից վիրավորված է։ Արդեն 17 տարի հերթագրված ենք բնակարան ստանալու համար»։

Երկու տարեկան փոքրիկը արևի տակ է տաքանում և հողերի հետ խաղում։
Երեխաները նորմալ խաղալիքներ չունեն և երազում են տաք բնակարանի ու ապրելակերպի մասին։




Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ