Բայրամովը ֆրանսիացի սենատորի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
copy image url

Բայրամովը ֆրանսիացի սենատորի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Արտաքին 2 տարի առաջ - 12:15 04-03-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի սահմանադրական իրավունքի, օրենսդրության, ընդհանուր ընտրական իրավունքի և ընդհանուր պետական ​​կառավարման կանոնների հանձնաժողովի նախագահի տեղակալ Նատալի Գյուլենի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառյությունը։

Հաղորդվում է, որ Բայրամովը բարձր է գնահատել Ադրբեջանի դիրքորոշմանը Ֆրանսիայի սենատի անդամի աջակցությունը և նրա ունեցած ներդրումը երկկողմ համագործակցության զարգացման գործում։ Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է նաև համատեղ ջանքերի հիման վրա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր խոչընդոտները կանխելու կարևորությանը։

Կողմերը քննարկել են Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունների ներկայիս վիճակին վերաբերող հարցեր։ Բացի այդ Բայրամովը և Նատալի Գյուլենը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Արցախի՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքներում առկա ականային սպառնալիքի և Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Նշենք, որ Նատալի Գյուլենն ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ է և մշտապես դեմ է քվեարկում Ֆրանսիայի օրենսդիր մարմիններում հայանպաստ որոշումների ընդունմանը։

Ամենից շատ դիտված