Նյու Յորքի թանգարանն ուղղել է Այվազովսկու ազգության հետ կապված սխալը և նրան ներկայացրել որպես հայ
copy image url

Նյու Յորքի թանգարանն ուղղել է Այվազովսկու ազգության հետ կապված սխալը և նրան ներկայացրել որպես հայ

Արտաքին Մշակույթ 2 տարի առաջ - 23:00 03-03-2023
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը հերթական անգամ փոխել է Ղրիմում ծնված աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ազգությունը և ներկայացրել նրան որպես հայ։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանի պաշտոնական կայքէջից։

Հատկանշական է, որ 2021 թվականին կայքում Այվազովսկու ազգությունը չէր նշվում։ Ավելի ուշ՝ 2022 թվականի փետրվարի 11-ին նրա ազգությունը նշվում էր որպես ռուս, սակայն փետրվարի 12-ին Այվազովսկին ներկայացվում էր որպես ուկրաինացի։

Այս փաստը մեծ դժգոհություն է առաջացրել տեղի հայերի շրջանում, ինչը ստիպել է թանգարանի ղեկավարությանը խմբագրել իրենց սխալը և ներկայացնել իրականությունը։ Ներկայումս Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» նկարի նկարագրության մեջ նշվում է՝ «Հայ, ծնվել է Ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)»։

Միևնույն ժամանակ Այվազովսկին միակը չէ, ում ազգությունը սխալ է ներկայացվել։ Նմանատիպ խնդրի բախվել է նաև նկարիչ Իլյա Ռեպինը։ Նրա «Հովիվ ոչխարների հոտով» ստեղծագործության նկարագրության բաժնում նշվել է, որ Ռեպինը ծնվել է Ուկրաինայի Չուգուև քաղաքում, երբ այն գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, իսկ նկարչի ազգությունը նշվել է որպես ուկրաինացի։

Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը փոխել է նաև նկարիչ Արխիպ Կուինջիի ազգությունը՝ ռուսից ուկրաինացու, Էդգար Դեգասի «Ռուս պարուհի» կտավի վերնագիրը փոխվել է «Ուկրաինական հագուստով պարուհի» և այլն։

Նշենք, որ Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին՝ Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։ 2014 թվականի հայտնի իրադարձություններից հետո Ղրիմն ընդգրկվեց Ռուսաստանի կազմում և հենց այս պատճառով էր թանգարանն աշխարհահռչակ հայ ծովանկարչին ներկայացում որպես ուկրաինացի։

Ամենից շատ դիտված