Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի  ամենահյուրընկալ երկիրը
copy image url

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրը

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:35 02-03-2023
Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրը,որը աշխարհի 135 երկրներից ժամանած ճանապարհորդների նկատմամբ պարզեցված վիզայի կանոններ է տարածում, իսկ անձնագրային ցուցիչով զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ Այս մասին նշվում է Passport Index-ի կողմից հրապարակված վիճակագրության մեջ։

Հաղորդվում է, որ Հայաստանը առաջին հորիզոնականը կիսում է ևս 20 երկրի հետ։

Passport Index վերջին ցուցիչի համաձայն՝ այդ երկրներն են Անգոլան Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կոմորյան կղզիները, Կոտ դ'Իվուարը, Ջիբութին, Եթովպիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը, Գվինեան, Գվինեա-Բիսաուն, Մալավին, Մալդիվները, Միկրոնեզիան, Նիգերիան, Ռուանդան, Սոմալին, Հարավային Սուդանը, Թիմոր Լեշտին և Տուվալուն։ Այս երկրները աշխարհի 198 երկրներից ժամանած ճանապարհորդներին ընդունում են առանց վիզայի, կամ վիզան տրամադրում են երկիր ժամանելուն պես։

Եվրոպայում ամենահյուրընկալ երկրներ շարքում Հայաստանին հաջորդում է Կոսովոն, իսկ երրորդ տեղում Մոլդովան է: