Հուսադրող լուրեր ենք ստացել Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների մասին. Տոյվո Կլաար
copy image url

Հուսադրող լուրեր ենք ստացել Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների մասին. Տոյվո Կլաար

Արտաքին 2 տարի առաջ - 16:10 01-03-2023
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է որակել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որը կայացել է այսօր՝ Արցախի Իվանյան գյուղում։ Այս մասին Կլաարը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Այսօր Խոջալուից հուսադրող լուրեր են գալիս Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների մասին։ Հիանալի է, որ քննարկումները կենտրոնացած են ինչպես ընթացիկ, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, այսօր Արցախի, Ադրբեջանի և ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջև կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել էր Բերձորի միջանցքով մեքենաների անխափան երթևեկությունը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։

Ադրբեջանական կողմը տեղեկացրել էր, որ հանդիպման ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել Արցախի բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցերի վերաբերյալ՝ համաձայն այդ երկրի սահմանադրության և օրենքների։ Բաքուն հայտնել էր նաև, որ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները կարող են կայանալ Բաքվում, Գյանջայում կամ Աղդամում։

Ամենից շատ դիտված