Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն․ օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ՝ ձեռնաշղթաներ։
Քննարկմանը մասնակցում էին նաև ընդդիմադիր պատգամավորները և քննարկման ընթացքում դահլիճում չէին դադարում խոսակցությունները, ինչ էլ «բարկացրեց» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում․ ես կսկսեմ նախազգուշացումներ հայտարարել, վերջացրե՛ք այս խոսակցությունը դահլիճում։ Մտածեցի 5 րոպե, 10 րոպե կտևի, բայց անընդհատ աղմուկ է դահլիճում, չի կարող այսպես շարունակվել»։