Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքան իր
էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«ԱԶԴԱԳԻՐ. Սկանդալային լայվ
ՏԱՐԱԾԵԼ
6 ժամ անցել է, ինչ Հայրենիք կուսակցության զույգը, ավելի ստույգ' նրանցից Արսեն Բաբայանը, հայտարարել է, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը վարչական դատարան է դիմել ՀՀ փաստաբանների պալատի դեմ:
Արսեն Բաբայանի ինքնամերկացմանը անմիջապես ու ցնծությամբ արձագանքել եմ ես, որ երկար ու դարանակալած սպասում էի, թե ով է դրա մասին արագ ու առաջինը բարձրաձայնելու։ Արձագանքը գերազանցեց մեր սպասումները. Արսեն Բաբայանը պալատից կամ դատարանից կայծակնային արագությամբ ստացել էր դատական գործի լուրը ու հրապարակայնացրել, իսկ նրա զույգն էլ նույնքան կայծակնային արագությամբ հայթայթել ու հրապարակել էր Փաստաբանական պալատի խորհրդի այն որոշումը, որը դատական վեճի առարկան է։
Երեկվա լայվում դրա մասին միայն ակնարկել էի, որը չէին հասկացել մեր զույգը ու այսօր իրենց վարքագծով մատնեցին, որ ամեն ինչին հասանելիություն ունեն ու, ինչպես ավելի վաղ գիտեինք, իրենք ամենայն հավանականությամբ տեղյակ են եղել մի բանից, որը վտանգավոր է իրենց համար ու մատնում է ՍԴ դատավորի դեմ դավադրության վաղօրոք պլանավորման, այդ ուղղությամբ քայլեր կարելու մասին...
Իսկ այստեղ արդեն, Համաձայնե՛ք, առերևույթ կազմակերպված հանցավորության հոտ է գալիս...
Եվ քանի որ 6 ժամ շարունակ հայտնի լրատվամիջոցներից ոչ մեկ չի անդրադարձել Սեդա Սաֆարյանի կողմից դատական հայց ներկայացնելու լուրին, որը չգիտակցված արեց Արսեն Բաբայանը,
փետրվարի 26-ին, ժամը 18:30-ին, ուղիղ եթեր' "Դավադրություն. ովքեր են դերակատարները" սկանդալային բացահայտումներով։
Ուղիղ լայվին հրավիրվում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլ լրատվամիջոցները, և առաջին հերթին'
Գոհար Սավզյանը Սաթիկ Սեյրանյանի 168 ժամ կայքից,
Քնար Մանուկյանը Թագուհի Թովմասյանի Ժողովուրդ թերթից,
Նաիրա Բուլղադարյանը Ազատություն ռադիոկայանից,
Այսօր և Պանորամա կայքերի լրագրողները, եթե կան...
Մենք ձեզ կօգնեն անվճար' այս ԹԵՄԱՅՈՎ անհարմար հարցեր ուղղելու
Արսեն Բաբայան և Սոս Հակոբյան զույգին,
Փաստաբանների պալատի խորհրդի բոլոր անդամներին,
Սահմանադրական դատարանի մի ՍԴ դատավորի,
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին»։
Ստյոպա Սաֆարյանի ուղիղ եթերին արձագանքել են Արսեն Բաբայանը և Սոս Հակոբյանը։Մասնավորապես, Սոս Հաոբյանը ֆեյսբուքյան իր
էջում գրել ․
«Իմ մասին «պարզածի» մասով միայն ավելացնեմ, որ իսկապես 2014-2015թթ. եղել եմ Կառավարման ակադեմիայի ուսխորհրդի նախագահ, բայց ոչ թե եղել եմ ՀՀԿ-ական (եղել եմ ընդդիմադիր և անկուսակցական), այլ ընտրություններում հաղթել եմ ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուին, որը հետագայում դարձել է իմ շատ լավ ընկերը:
Իսկ Արսենին երևի Legist Advocates Team-ը սկսի կաթնամթերքով և կարմիր գինիով ապահովել, որ որոշ չափով մեղմի Ս. Սաֆարյանի 1.5 ժամանոց ռադիոակտիվ աղբի ազդեցությունը...
Մնացածի մասով (կարդա ներքևում) Արսենը դրելա по полочкам կամ մեջը
©
Arsen BabayanՀերթական ստերը Ստյոպա Սաֆարյանի հերթական եթերի ընթացքում
1. Նա հայտնում է, թե երկար էին սպասել, որ վերջապես ես և Սոս Հակոբյանը հրապարակենք Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը, որտեղ նշված է, որ Սեդա Սաֆարյանի արտոնագրի գործողությունը կասեցվում է նոյեմբերի 30-ին:
- Այդ փաստաթուղթը մենք հրապարակել էինք դեռևս փետրվարի 10-ի մեր ասուլիսում: Ի դեպ՝ առանձնահատուկ ուշադրություն էինք հրավիրել (կարմիրով ընդգծել էինք) նոյեմբերի 30-ի հանգանանքը:
2. Նա հայտնել է, թե մենք հրապարակել ենք այլ իրավական ակտ, իսկ ինքը՝ այլ: Մենք՝ քաղվածք, իսկ ինքը՝ որոշում:
- Մենք հրապարակել ենք հենց այդ որոշման քաղվածքը, ուստի՝ հրապարակել ենք նույն իրավական ակտը:
Ս.Սաֆարյանի այս անհեթեթ պնդումը, հավանաբար, Սաֆարյանական կիսագրագիտության հետևանք է:
3. Նա հայտնում է, թե Սեդա Սաֆարյանի կողմից դեկտեմբերի 28-ին ստորագրած վերաքննիչ բողոքը 168.ամ լրատվականը վերցրել է իմ ֆեյսբուքյան հրապարակումից: Թե նախ ես եմ դա հրապարակել, հետո 168-ը:
- Մեր փետրվարի 10-ի ասուլիսում էլ հայտնել եմ, որ 168-ը այդ լուսապատճենը հրապարակել է առաջինը: Իսկ ես դա վերցրել և հրապարակել եմ հենց 168 ժամ լրատվականից:
4. Նա պնդում է, թե մենք հրաժարվել ենք Սեդա Սաֆարյանի կողմից առանց արտոնագրի փաստաբանությամբ զբաղվելու փաստից այն պատճառով, որ արդեն իմացել ենք արտոնագրի կասեցման մասին և այլևս չէինք կարող այդ խնդիրը բարձրաձայնել:
- Մենք երբեք չենք հրաժարվել մեր այդ պնդումից: Իսկ ԱԺ դիմել ենք միանգամայն այլ հիմքով, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու (անհամատեղելիություն) հիմքով, քանի որ ինքներս ենք այդ փաստն առաջինը բացահայտել և առաջին անգամ այդ մասին հանրությունն իմացել է փետրվարի 10-ին մեր ասուլիսից:
Ինչ վերաբերվում է ներկայացուցչության (փաստաբանություն) հիմքին, ապա ՍԴ մասին օրենքի համաձայն այդ արարքը չի դասվում էական խախտումների շարքին, ուստի ՍԴ երեք դատավորի կողմից նախաձեռնությունը բավարար էր: ՍԴ 3 այդպիսի դատավոր չգտնվեց: Իսկ անհամատեղելիության հիմքով լիազորությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է հենց Ազգային ժողովին և հենց այդ հանգամանքից ելնելով էլ մենք դիմել ենք Ազգային ժողովի նախագահին և բոլոր խմբակցությունների ղեկավարներին:
5. Նա պնդում է, թե «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է ՍԴ խորհրդապահական սենյակից արտահոսած տեղեկություններ: Թե այդ տեղեկությունները ես եմ փոխանցել թերթին:
- «Ժողովուրդ» օրաթերթը հենց այդ հոդվածում հստակ հայտնել է, որ աշխատակարգային նիստի արձանագրության քաղվածքը ստացել է Սահմանադրական դատարանից պաշտոնական խողովակով, օրենքով սահմանված հարցման միջոցով:
6. Նա հայտնել է, որ հայրս 2008-ի մարտի 1-ի գործով լինելու ՀԿԳ քննիչ ինչ-որ ապօրինությունն է կատարել ընդդիմադիրների նկատմամբ:
- Հայրս 2004-ին նշանակվել է որպես Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ, ազատվելով ՀԿԳ քննիչի պաշտոնից և որևէ առնչություն չի ունեցել ու չէր էլ կարող ունենալ մարտի 1-ի գործի քննության կամ դրանով անցնող անձանց հետ:
7. Նա պնդում է, որ Սոս Հակոբյանը եղել է Կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի անդամ և ՀՀԿ անդամ:
- Սա շատ ծիծաղելի է: Նույնիսկ ՀՀԿ-ականները ծիծաղեցին: Այս մասին կարծում եմ Սոսը կխոսի:
8. Նա պնդում է, որ Սեդա Սաֆարյանի կողմից վարչական դատարան դիմելու մասին մեր հրապարակած լուրը մամուլում չի հայտնվել հատուկ նպատակներով:
- Հենց Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում կարող եք տեսնել իր կողմից հրապարակված մամուլի նյութը այդ մասին: Հավանաբար մոռացել էր, որ ինքն արդեն հրապարակել էր:
Վերջում Ստյոպա Սաֆարյանը առերևույթ կատարում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք, սպառնում է փաստաբաններին տեղեկություն հրապարակելով, եթե չկատարեն իր պահանջը:
Ինչ վերաբերվում է Ստյոպա Սաֆարյանի այն պնդմանը, թե Սեդա Սաֆարյանը Փաստաբանների պալատին դիմումով խնդրել է արտոնագրի գործողությունը կասեցնել դեկտեմբերի 8-ից (նշել է կոնկրետ ժամկետ), եթե իսկապես այդպես է, ապա ինձ համար այդ հանգամանքը անհասկանալի է, թե ինչու է Խորհոիրդը կասեցրել ոչ թե դեկտեմբերի 8-ից, այլ՝ նոյեմբերի 30-ից: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ մեր կողմից ԱԺ ներկայացրած միջնորդության հետ դա առնչություն չունի, ուստի չեմ պատրաստվում լրացուցիչ հետազոտել նշված հանգամանքը: Դատարան են դիմել, կարծում եմ լուծում կստանա հարցը:
Մնացածն այս 8 ստերի լիրիկական ներկայացումն է, որը տևել է շուրջ 1,5 ժամ:
Հ.Գ. Այո, նստել ու նայել եմ, որ բացահայտնեմ ստախոսությունները: Գիտեմ, որ դուք չեք նայել ու լավ չեք հասկանում, թե ինչի մասին է այս ամբողջը»։
Հիշեցնենք, որ փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդություն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ «Հայաստան», «Պատվի Ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին: