Փաշինյանի հերթական «սյուրպրիզը», որը կավարտվի մի փաստաթղթի ստորագրմամբ, առոչինչ է լինելու․ Մենուա Սողոմոնյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:07 25-02-2023
«Այս մարդկանց առաջարկների հիմքում կա կատարված որոշակի աշխատանք՝ և՛ գիտական աշխատանք, և՛ կենսափորձ։ Մեր խնդիրն է այս ամեն ինչը ի մի բերել և հանրությանը փոխանցել պարզ և հստակ, որ կա իսկապես այլընտրանքային ռազմավարություն, կա այլընտանքային քաղաքականություն՝ Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնելու հենց պետության ճանաչման ձևով, կա հնարավորույթւոն հետ կանգնելու այն կործանարար քաղաքականությունից՝ «Խաղաղության» կոչված պայմանագրից»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «5165» շաչժամ համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը՝ խոսելով «‎Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի նպատակից։

Սողոմոնյանը նկատեց, որ համաժողովի մեսիջները ուղղված են նաև պետական կառույցներին, պետական ծառայողներին, ովքեր քաղաքական իշխանության պատվերն են կատարում, որպեսզի հասկանան, որ իրենց տրված պատվերը միակը և անփոխարինելին չէ, և իրենք ևս դրանց համար պատասխանատվություն են կրելու։

Խոսելով Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպումից՝ Սողոմոնյանն ասաց․ «Մեզ համար «սյուրպրիզ» չի կարող լինել։ Փաշինյանը, համենայն դեպս, «սյուրպրիզներ» ամեն օր մատուցում է։ Տխուր «սյուրպրիզներից» մեկն էլ եղավ Նոյեմբերի 9-ը, երբ ինքը ստորագրեց։ Բայց պետք է գիտակցել, որ հերթական այդպիսի «սյուրպրիզը», որը կավարտվի մի փաստաթղթի ստորագրմամբ, առոչինչ է լինելու, որովհետև ինքը մանդատ չունի։ Մեր հայրենակիցներին պետք է այս ուղերձը տեղ հասցնենք։ Հայաստանի քաղաքացիները Փաշինյանին մանդատ չեն տվել, որ նա գնա, ստորագրի Ալիևի այնպիսի մի փաստաթուղթ, որի արդյունքում 120․000 արցախցի կհայտնվի գերության մեջ, որի արդյունքում մենք մեր Արցախ երկրամասը կկորցնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ