Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել Խաչատուրովին շտապ անհրաժեշտ դեղերը. Գեղամ Մանուկյան
copy image url

Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել Խաչատուրովին շտապ անհրաժեշտ դեղերը. Գեղամ Մանուկյան

Ներքին 2 տարի առաջ - 12:05 21-02-2023
Նիկոլն ու նրա տարբեր մակարդակների թուլեքը մի օր վերապրելու են այս ամենը. Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում միայն այսօր ժամը 12։00-ին։ Բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա նաև նշել է. «Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել նրան շտապ անհրաժեշտ դեղերը: Իսկ այդ չգործող ՄԻՊ գրասենյակի թեժ գծին Խաչատուրովի փաստաբանի ու իմ զանգերին ի պատասխան հնչում էր «վերադասին զեկուցել ենք» արտահայտությունը: Այդպես շարունակ մինչեւ 02:47... Դատաստանի օրը գալու է, թուրքն էլ չի հաղթի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ դատախազության հաղորդագրության ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով: