Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է
copy image url

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 09:40 21-02-2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ հատվածը և Լոռու մարզի ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում բուք է։

Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Իջևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ամենից շատ դիտված