Էրդողանն այցելել է ավերիչ երկրաշարժերից տուժած Ալեքսանդրետ և Մարաշ նահանգներ
copy image url

Էրդողանն այցելել է ավերիչ երկրաշարժերից տուժած Ալեքսանդրետ և Մարաշ նահանգներ

Արտաքին 2 տարի առաջ - 17:45 20-02-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժած Ալեքսանդրետ (Հաթայ-խմբ) և Մարաշ (Քահրամանմարաշ) նահանգներ` բնական աղետի հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը մեկնել է աղետի գոտի Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կայացած հանդիպումից հետո։ Թուրքիայի նախագահին ուղեկցում է իր կոալիցիոն դաշնակից, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։

Էրդողանը սկզբում այցելել է Ալեքսանդրետ, որից հետո նոր Մարաշ։ Նա Ալեքսանդրետ քաղաքի Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կենտրոնում հանդիպումներ կունենա հանդիպումներ կունենա կազմակերպության ղեկավարների հետ և տեղեկություններ կստանա աղետի գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց էպիկենտրոնը գտնվել է Մարաշ քաղաքում։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։