«Ինտերը» հաղթեց «Ուդինեզեին»․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
copy image url

«Ինտերը» հաղթեց «Ուդինեզեին»․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Սպորտ 2 տարի առաջ - 02:02 19-02-2023
Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Ուդինեզեին»։ Միլանյան թիմը հաղթեց 3։1 հաշվով։

Հանդիպման 73-րդ րոպեին «Ինտերի» հաղթական գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերի» կազմում գոլի հեղինակ են դարձել նաև Ռոմելու Լուկակուն և Լաուտարո Մարտինեսը։

Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 84-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 47 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված