«Չելսիի», «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստը մահացել է Թուրքիայում երկրաշարժի հետևանքով
copy image url

«Չելսիի», «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստը մահացել է Թուրքիայում երկրաշարժի հետևանքով

Սպորտ 2 տարի առաջ - 17:35 18-02-2023
Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով անհետ կորած էր համարվում գանացի ֆուտբոլիստ Քրիստիան Ատսուն։

Այսօր՝ փետրվարի 18-ին, ֆուտբոլիստի գործակալը տեղեկացրել է, որ հայտնաբերվել է նրա մարմինը։

«Երկրաշարժից հետո անհետ կորած Քրիստիան Աթսուն մահացած է հայտնաբերվել»,- հայտնել է գործակալը։

31-ամյա Աթսուն հանդես էր գալիս տեղի «Հաթայսպորում», նա կարիերայի ընթացքում խաղացել է «Չելսիում», «Նյուքասլում», «Էվերթոնում», «Բորնմութում», «Մալագայում», իսկ 2012-2019 թվականներին՝ Գանայի ազգային թիմում։

Ձեզ գուցե հետաքրքրի