Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտական. Փայլանը Հայաստանի ուղարկած հումանիտար օգնության մասին

Արտաքին 2 տարի առաջ - 19:26 11-02-2023
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է Հայաստանից Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններին ուղարկված հումանիտար օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի ի վեր փակ էր, բացվել է մարդասիրական օգնության համար։ Մաղթե՛նք, որ մեր համերաշխությունը լինի մշտական,- գրել է Փայլանը:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, այսօր հայ-թուրքական սահմանի Մարգարա-Ալիջան անցակետով Թուրքիա են մեկնել Հայաստանի կողմից տրամադրված հումանիտար օգնությունը տեղափոխող հինգ բեռնատար մեքենաները։

Հայ-թուրքական ցամաքային սահմանը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել է 1993 թվականի ապրիլին, երբ հայկական ուժերն Արցախում ազատագրեցին Քարվաճառի շրջանը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին

Ձեզ գուցե հետաքրքրի