Նուբարաշենում՝ կիսակառույց շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com
copy image url

Նուբարաշենում՝ կիսակառույց շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 18:21 09-02-2023
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինությունում տղամարդու դի կա։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Զախարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները քննիչներն ու պարեկները շինության մեջ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 58-ամյա Երվանդ Գ-ի դին։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված