Եթե անվտանգության ստանդարտ դնենք, կպարզվի, որ տնտեսության 30-40%-ը պետք է փակել. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:28 08-02-2023
Անվտանգության առումով եթե ստանդարտներ դրվեն, կպարզվի, որ մեր երկրի տնտեսության 30-40 տոկոսը պետք է փակել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ կարողանալո՞ւ են կարգավորել անթույատրելի տեղերում՝ հատկապես բնակելի տարածքներին այդքան մոտ տեղակայված բենզալցակայանների հարցը։

Վարչապետը նշեց, որ անվտանգության կանոններին չհամապատասխանող 1990-ականներից ժառանգած բենզալցակայաններ, իսկ 2000-ականներից ժառանգած գազալցակայաններ կան։

«Մենք ամեն օր ընտրության առաջ ենք։ Եթե այսօր դնենքն ստանդարտ և ասենք ուժի մեջ է մտնում նույնիս մայիսից, կպարզվի, որ մեր երկրի տնտեսության 30-40 տոկոսը փակում ենք պարզապես։ Մենք ունենք տոնավաճառներ, որտեղ հակահրդեհային կանոնները խրոնիկ կերպով չեն պահպանվում և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց` կառավարության մոտեցումն է, որ նախ խելամիտ ստանդարտներ պետք է սահմանվեն, որոնք էլ պետք է կիրառվեն կրկին խելամիտ ժամկետներում։

Ամենից շատ դիտված