Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը․ փաստաբանը հայտարարություն է տարածել
copy image url

Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը․ փաստաբանը հայտարարություն է տարածել

Ներքին 2 տարի առաջ - 17:47 08-02-2023
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը

Ես՝ փաստաբան Երվանդ Վարոսյանս (արտոնագիր 776), ուսումնասիրելով դատավոր Զարուհի Նախշքարյանի ( Zaruhi Danielyan ) ներկայացուցիչների հրապարակած՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ հայտարարում եմ.

1/ միջնորդության փաստական հիմքը կազմող դատավորի հրապարակային խոսքն ակնհայտորեն տեղավորվում է արտահայտման ազատության՝ միջազգային չափորոշիչներով դատավորին թույլատրված սահմաններում։

2/ այդ պայմաններում արդարադատության նախարարի միջնորդությունը դատավորի նկատմամբ գործադիրի կարգապահական լիազորության չարաշահում է և ինքնին ոտնձգություն է Սահմանադրական հիմնարար արժեքների, հատկապես՝ խոսքի ազատության, դատավորի անկախության, իշխանությունների տարանջատման նկատմամբ։

Փաստաբան գործընկերներիս կոչ եմ անում ծանոթանալ միջնորդությանը և այս գնահատականը կիսելու դեպքում միանալ սույն հայտարարությանը՝ ինձ նշելով առանձին գրառում կատարելու կամ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելու ձևով։ Խնդրում եմ նշել արտոնագրի համարը ևս։

Շնորհակալ եմ»։

Այս հայտարարությանը միացել է նաև փաստաբան Արսեն Բաբայանը։

Ամենից շատ դիտված