Իրանում օրերս տեղի ունեցած երկրաշարժից հետո Փաշինյանից եղավ զրո արձագանք․ Անդրանիկ Թևանյան
copy image url

Իրանում օրերս տեղի ունեցած երկրաշարժից հետո Փաշինյանից եղավ զրո արձագանք․ Անդրանիկ Թևանյան

Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:01 06-02-2023
Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ զորավարժություններ է անում՝ Հայաստանին սպառնալով վերցնել «Զանգեզուրի միջանցքը», այն է՝ Սյունիքը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա նաև նշել է. «Իրանը Հայաստանի սահմանի մոտ նույնպես զորաշարժ է անում՝ հայտարարելով, որ թույլ չի տալու տարածաշրջանի քարտեզի վերաձևում, այսինքն՝ Սյունիքի խլում ՀՀ–ից։

Իրանում օրերս տեղի ունեցած երկրաշարժից հետո կային զոհեր և հարյուրավոր վիրավորներ։ Նիկոլ Փաշինյանից եղավ զրո արձագանք՝ ո՛չ ցավակցեց, ո՛չ օգնություն առաջարկեց (գոնե խորհրդանշական)։

Բայց ահա Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքեց՝ ցավակցելով։

Փաստորեն, Հայաստանին սպառնացող ու մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ։

Ահա՛ այս իշխանությունների «քիմիան»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում