«Ռեալն» անակնկալ պարտություն կրեց
copy image url

«Ռեալն» անակնկալ պարտություն կրեց

Սպորտ 2 տարի առաջ - 19:09 05-02-2023
Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Մալյորկային»։

Գործող չեմպիոնն անակնկալ պարտություն կրեց 0։1 հաշվով։

Հանդիպման միակ գոլը գրանցվել է 13-րդ րոպեին․ պատահմամբ սեփական դարպասը գրավել է Նաչո Ֆերանդեսը։ 59-րդ րոպեին 11-մետրանոցը չի կարողացել հստակ իրացնել Մարկո Ասենսիոն։

Այս պարտությունից հետո «արքայական» ակումբը շարունակում է 5 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված