Ինչու դադարեցվեցին Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները․ Անդրեասյան-Մինասյան դուետը շտապել է փրկել «շեֆ ջանին»
copy image url

Ինչու դադարեցվեցին Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները․ Անդրեասյան-Մինասյան դուետը շտապել է փրկել «շեֆ ջանին»

Ներքին 2 տարի առաջ - 15:44 01-02-2023
Բարձրագույն դատական խորհուրդը օրումեջ որևէ դատավորի լիազորություն է դադարեցնում, այս շաբաթ հերթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանինն էր։ Նրա դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել Արդարադատության նախարարի կողմից, ըստ գործի նյութերի՝ «դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք, կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ՝ երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների բացակայությամբ, ինչպես նաև վճռով լուծել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված՝ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ»:

Դատական համակարգի մեր լավատեղյակ աղբյուրը պնդում է՝ իհարկե, դատավորի արարքում խախտում կա, բայց սա այն խախտումը չէ, որի համար պետք է լիազորությունները դադարեցվեն։

Եվ իրականում Սուքոյանի լիազորությունները դադարեցնելն այլ պատճառաբանություն ունի։ Նախ՝ ԱՆախարարը և նրա ընկերը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այնքան տմարդի են գտնվել, որ դադարեցրել են ընդամենը 2 ամսից կենսաթոշակի գնացող դատավորի լիազորություններ՝ նրան զրկելով կենսաթոշակ ստանալու հնարավորությունից։

Երկրորդ՝ Սուքոյանի լիազորությունների դադարեցման ջատագովը եղել է Գրիգոր Մինասյանը։ Բանն այն է, որ նրա վարույթում էր գտնվում Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցը պատվի, արժանապատվության պաշտպանության հիմքով, դատավորը մտերիմ շրջանակում ասել էր, թե այս գործն էլ կավարտի, նոր կգնա թոշակի։

Եվ ահա, իշխանության նեղմիտները մտածել են, թե դատավորն անպայման այս հայցը կբավարարի, վարչապետի դեմ որոշում կկայացնի, ուստի շտապել են փրկել «շեֆ ջանին»՝ պապից ավելի կաթոլիկ երևալով։

Իսկ գուցե դատավորը ա՞յլ որոշում էր կայացնելու, իսկ գուցե Փաշինյանին պետք էր, որ իր դեմ դատական համակարգը որոշում կայացնի, ինչը կդարձներ լակմուսի թուղթ՝ նոր մանիպուլյացիաներ հյուսելով։

Բայց ղեկավարին հաճոյանալու մոլուցքով տառապողներն այսքան երկար չեն մտածում, ուստի արդարադատության շահի, արդարադատությանը չմիջամտելու մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ