Ֆրանսիական «Ռեյմսը» հաճելիորեն զարմացնում է։
«Կարմրասպիտակները», 95-րդ րոպեին գոլի շնորհիվ, ոչ-ոքի կորզեցին ահեղ ՊՍԺ-ի հետ խաղում։ Բացի այդ էլ, թիմը Լիգա 1-ի և Գավաթի վերջին 13 հանդիպումներում պարտություն չի կրել․ 5 հաղթանակ և 8 ոչ-ոքի։
«Ռեյլմսը» հաջող մրցելույթներ է ունենում 30-ամյա մարզիչ Վիլիամ Սթիլի գլխավորությամբ։ Ուիլին (այդպես անվանում իրեն) թոփ-5 առաջնությունունների ամենաերիտասարդ մարզիչն է։

Նա 2022 թվականից է գլխավորում «Ռեյմսը», ֆուտբոլային աշխարհի գլխավոր «noname»-ներից մեկն է։
Սթիլը հարցազրույցներից մեկում նշել է, որ տարված է «Football Manager» խաղով և ժամանակի մեծ մասը տրամադրում է սիմուլյատորին։
«Ես և եղբայրս ժամանակի մեծ մասը տրամադրում էինք համակարգչին։ Երբ աշխատում էի «Սենտ-Թրյուդենում», թիմը վերցրի նաև այդ խաղում։ Ժամանակի հետ, երբ իրական ֆուտբոլում ընկղմվեցի, ավելի քիչ խաղացի FM, այժմ՝ «Ռեյմսում», այլևս ժամանակ չունեմ խաղալու»,- ասել է Ուիլին։
Սթիլը մարզչական կարիերայ ընթացքում աշխատել է որպես վիդեովերլուծաբան բելգիական «Սենտ-Թրյուդենում», «Ստանդարտում», ապա՝ որպես օգնական «Լիերսում», որի մարզչական ղեկը նրա առաջին փորձն էր որպես գլխավոր մարզիչ։

24 տարեկանում նա հարցումներ է ուղարկել ֆուտբոլային ակումբներ՝ ցանկանալով տրամադրել աշխատանք։ Նա այդ տարիքում դարձել է Բելգիայի 2-րդ դիվիզիոնի պատմության ամենաերիտասարդ մարզիչը։
«Ես հանդերձարանում, ֆուտբոլիստների հետ միասին, երաժշտություն եմ վայելում, մենք նման հետաքրքրություններ ունենք։ Այսպես հեշտ է հարաբերություններ կառուցելը»,- մանրամասնել է երիտասարդ մարզիչը։
Երբ Ուիլի Սթիլը զբաղեցնում էր «Ռեյմսի» գլխավոր մարզչի պաշտոնը, թիմը վտանգավոր գոտուն մոտ էր՝ 17-րդ հորիզոնականում, իսկ այժմ նա թիմին բարձրացրել է հասարակած՝ 11-րդ հորիզոնական։