Թուրքիայում անվտանգության իրավիճակն արագորեն կարող է վատթարանալ․ Ֆինլանդիայի ԱԳՆ
copy image url

Թուրքիայում անվտանգության իրավիճակն արագորեն կարող է վատթարանալ․ Ֆինլանդիայի ԱԳՆ

Արտաքին 2 տարի առաջ - 13:39 30-01-2023
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ երեկոյան նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, ինչպես նաև ցույցերին մասնակցելուց։ Այս մասին տեղեկացնում է ֆինլանդական Yle լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նմանատիպ նախազգուշացումներ են արել նաև Շվեդիան, Դանիան և Նորվեգիան: Շվեդիայի իշխանությունները տեղեկացրել են, որ ցույցեր են սպասվում Անկարայում Շվեդիայի դեսպանատան, ինչպես նաև Ստամբուլում Շվեդիայի հյուպատոսության մոտ։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը մինչ այժմ չի փոխել Թուրքիայի մասին իր ընդհանուր ճանապարհորդական խորհուրդը, որը վերջին անգամ թարմացվել է դեկտեմբերի սկզբին։ Գերատեսչությունը խորհուրդ է տալիս խուսափել բոլոր տեսակի ուղևորություններից դեպի Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ, ինչպես նաև չայցելել Իրանին և Իրաքին սահմանակից արևելյան նահանգներ։

«Անվտանգության իրավիճակը երկրում կարող է արագ վատթարանալ: Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում է, և Թուրքիան շարունակում է իր հակաահաբեկչական գործողությունները Հյուսիսային Իրաքում»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված