Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի վերականգնմանը. Ռաիսի
copy image url

Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի վերականգնմանը. Ռաիսի

Արտաքին 2 տարի առաջ - 17:37 25-01-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին՝ երկիրը վերակառուցելու գործում։

Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի հետ կայացած հանդիպման ժմանակ։

Հաղորդվում է, որ Ռաիսին Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունները որակել է ռազմավարական։ Նա վստահեցրել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Ասադի ռեժիմին՝ ամրապնդելով բազմակողմ համագործակցությունը Սիրիայի վերականգնման գործընթացում։

Նշենք, որ Իրանը պարբերաբար ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգին՝ երկրում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող հակամարտության ժամանակ։

Թեհրանը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է ապագայում մասնակցել Սիրիայի տարբեր հատվածների վերակառուցման աշխատանքներին։ Ավելի վաղ Իրանի և Սիրիայի իշխանությունները համաձայնագրեր են ստորագրել վերակառուցման, ենթակառուցվածքների զարգացման և առևտրի ոլորտներում։

Ամենից շատ դիտված