Ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը սպիտակ քարտ է ցույց տվել
copy image url

Ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը սպիտակ քարտ է ցույց տվել

Սպորտ 2 տարի առաջ - 18:46 23-01-2023
Պորտուգալիայի կանանց գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում մրցել են «Բենֆիկան» և «Սպորտինգը»։

Խաղը նշանավոր էր նրանով, որ մրցավարը սպիտակ քարտ է ցույց տվել։

Հատկանշական է, որ մրցավարն այն ցույց է տվել երկու ակումբների բժշկական անձնակազմերին՝ լավ աշխատանքի համար։

Մարզադաշտում գտնվող երկրպագուները բուռն ծափահարություններով են արձագանքել մրցավարի ժեստին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սպիտակ քարտով նպատակ ունի բարելավել սպորտային էթիկան ու պրոպագանդել արդար խաղի մասնակիցներին՝ հայտնի դարձնելով նրանց։

Ամենից շատ դիտված