Ուղիղ եթեր

Համալսարանականներն առանց ռեկտորի, բայց Նավակ Ճոճողի հետ էին Ծիծեռնակաբերդ գնացել

Ներքին 2 տարի առաջ - 13:39 20-01-2023
Երեկ համալսարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ։ ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ նրանք ոգեկոչել են հայկական ջարդերի զոհերի հիշատակը և խոնարհել են ծաղիկներ։

Զարմանալի է, բայց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը չէր այցելել Ծիծեռնակաբերդ։ Փոխարենը առաջին շարքում հպարտորեն կանգնած էր «Նավակ Ճոճողը»՝ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը․ թե ուղղագրական սխալներով գրող և հաճախակի «ոչ ստափությամբ» հայտնի նիկոլական պատգամավորը երբվանից է համալսարանական դարձել՝ Աստված գիտի։

Մյուս տարակուսանքն էլ այն է, որ այս այցի մասին լուրն այնքան անկարևոր է Մայր բուհի համար, որ նույնիսկ պաշտոնական կայքում չեն տեղադրել, բավարարվել են ֆեյսբուքյան էջով։ Բացի անկարևորից՝ թերևս այդպիսով Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ռեկտորը որոշել է չնեղացնել ադրբեջանցի գործընկերներին։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ