Transfermarkt-ի տեղեկության համաձայն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Մադրիդյան ակումբից մեկնաբանել են տեղեկությունը․
«Ներողություն, բայց մենք չենք մեկնաբանում ասեկոսեները»,- ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են «Спорт-Экспресс»-ին։
Նշենք, որ Transfermarkt-ը Սպերցյանի՝ «Ռեալ» տեղափոխությունը գնահատում է 38 %։