Գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը․ Մամիջանյան
copy image url

 Գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը․ Մամիջանյան

Ներքին 2 տարի առաջ - 13:24 19-01-2023
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերից հետո ճեպազրույցներում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանանից լրագրողները հետաքրքրվեցին՝ այս ողբերգությանը չպե՞տք է հետևեր ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը:

«Մի քիչ դժվար է քաղաքական մեկնաբանություններ տալ գիշերը տեղի ունեցածին, առաջին միտքը, որ առաջանում է՝ գոնե թողնենք տղերքի մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը: Ինչ-որ պաշտոնանկություններ եղել են, ես տեսա, բայց այս դեպքին չպետք է հետևի ՊՆ նախարարի հրաժարականը: Ես վերջին 1 տարում կարող եմ 15 դեպք էլ ասել, որ վարչապետն էլ, տո ՊՆ նախարարն էլ, այս դիլետանտների ողջ խմբակն էլ պիտի հրաժարական տար: Այսինքն, էդ ինչի՞ համար են պատասխանատվություն կրել, որ մինչև այսօր, COVID-ի ժամանակ մահերը, պատերազմի ժամանակ մահերը, սեպտեմբերյան առնվազն ագրեսիայի ժամանակ մահերը, զոհերը, որի՞ համար են իրենք պատասխանատվություն կրել: Հա, հեսա կտան մի հատ անիմաստ հարցազրույց կամ ասուլիս, որում ինչ-որ բառախաղ կանի՝ ես պատասխանատու եմ, մեղավոր եմ։ Ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, ձեր հարցին հայ ժողովուրդը պիտի պատասխանի ու պատասխանելու է շատ կոշտ ու շատ լսելի: Ես դրան հավատում եմ»:

Ամենից շատ դիտված