Դիզելի գինը բենզինից բարձր է․ կոնկրետ շուստրի պատասխանատուներ դիզելի փոխարեն բերել են բենզին․ Հարություն Մնացականյան
copy image url

Դիզելի գինը բենզինից բարձր է․ կոնկրետ շուստրի պատասխանատուներ դիզելի փոխարեն բերել են բենզին․ Հարություն Մնացականյան

Ներքին 2 տարի առաջ - 12:24 19-01-2023
Մարքեթոլոգ, գործարար, 2017-18 թթ. գյուղնախարարարի խորհրդական Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուրեմն խոսում եմ բաց, գրում եմ միտումնավոր, որ որևէ առումով իրենց էշի տեղ չդնեն։

Ուղիղ մի տարի է, ինչ դիզելի գինը բենզինից բարձր է, մինչև հիմա կան զորանոցներ, որտեղ վառարանով են տաքացնում, դե, բնականաբար, վառարանները վառվելու են դիզելային վառելիքով։

Ուղիղ մի տարի ասեկոսեներ էին պտտվում, որ կոնկրետ շուստրի պատասխանատուներ դիզելի փոխարեն բերել են բենզին ու էդ տարբերությունը գրպանել։

Ուղիղ մի տարի էդ ․․․-ի արածը չտեսնելու են տվել ու Էսօր դրա պատճառով, 150 դրամի պատճառով ունենք 15 զոհ։

Եթե էս թեման չբացվեց ու կոնկրետ մարդիկ չդատվեցին արդեն չգիտեմ ինչ ասել։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, սա է եղել պատճառը»։

Ամենից շատ դիտված