Տեսանյութում ներկայացվածը Արցախ վերադարձող երեխաների հետ Բերձորի միջանցքն անցնելիս տեղի ունեցածի ամենափոքր մասն է․ Մետաքսե Հակոբյան
copy image url

Տեսանյութում ներկայացվածը Արցախ վերադարձող երեխաների հետ Բերձորի միջանցքն անցնելիս տեղի ունեցածի ամենափոքր մասն է․ Մետաքսե Հակոբյան

Ներքին 2 տարի առաջ - 19:05 18-01-2023
«Այն, ինչ տեսանք երեկոյան տարածված տեսանյութում, ամենափոքր հատվածն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել Արցախ վերադարձող երեխաների հետ։ ՄԻՊ-ի նկարագրածը նաև առաջին ինֆորմացիան էր, որ նա ձեռք էր բերել»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախ վերադարձող երեխաների ավտոբոսի վրա ադրբեջանցիների ակտիվիստների հարձակմանը։

«Ես այսօր երեխաներից մեկի հետ եմ շփվել ու փորձել եմ հասկանալ, թե իրականում ինչ է եղել, երևի խմբի ամենափոքր երեխան էր, իր պատմածներից պարզ էր դառնում, որ այն, ինչ տեսանք տեսանյութում, բազմապատիկ անգամ մեղմ էր, քան այն, ինչ եղել է իրականում։

Իրականում 2 ավտոբուս է եղել, երեխան պատմում էր, որ այն հատվածում, որտեղ կեղծ էկո-ակտիվիստներ էին հավաքված, այդ հատվածում մեքենաները ավելի դանդաղ են անցնում, դրանից օգտվելով՝ այդ վայրի ցեղատեսակը ամբոխով հարձակվել է առաջին ավտոբուսի վրա, ինչը նաև անակնկալի է բերել ռուս խաղաապահներին։ Ադրբեջանցիները կարողացել են բացել ավտոբուսի դուռը ։ Այդ ընթացքում խառնաշփոթ է առաջացել։ Խաղաղապահներին հաջողվել է թույլ չտալ բացել երկրորդ ավտոբուսի դուռը, և այդ աղմուկի ու հրմշտոցի մեջ , երեխաների ինքնազգացողությունն է վատացել, մի հոգի ուշագնաց է եղել, և ինչպես երեխաներից մեկի էր ասում, երեխաները իրականում շատ ծանր ու սթերսի մեջ են վերադարձել»։

Հակոբյանը նշեց, որ փորձել է պատասխանատու այրերից ճշտումներ կատարել և հասկանալ, թե ի վերջո, ում որոշումն է եղել և ինչպես կարելի էր նման անպատասխանատու որոշում ընդունել։ «Այդպես էլ որևէ մեկն իր վրա պատասխանատվություն չվերցրեց, և որևէ մեկը չգիտի, թե երեխաներին Արցախ ուղարկելու որոշումը ով և ինչպես է կայացրել»։

Նա տեղեկացրեց, որ որովհետև նման քննարկումներ բազմիցս եղել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անդամների հետ։ «Մենք միշտ անվտանգային հարց ենք բարձրացրել, թե իրենք արդյոք կարող են երաշխիքներ տալ, որ այդ ցեղախմբի մոտով կարող են երեխաներին անվտանգ ացկացնել, սակայն Կարմիր խաչի ներկայացուցիչներն անկեղծ պատասխանել են, որ որևէ երաշխիք իրենք տալ չեն կարող, որովհետև նախ փորձառություն չունեն նման գործառույթ իրականացնելու, նաև իրենց խոսքից հասկանալի էր, որ ադրբեջանցիները բացում և ստուգում են նաև իրենց մեքենաները նույնպես ստուգվում են։ Հետևաբար, իրենք չէին կարող այդ պատասխանատվությունը իրենց վրա վերցնել»։

Նա ընդգծեց, որ առ այս պահը իր հրապարակային պահանջին՝ բացահայտելու, թե ում որոշումն էր, միայն Դատախազությունն է արձագանքել։

«Անկեղծ ասած՝ դրանում որևէ հիմնավորում չտեսա, իսկ Արցախի նախագահն առ այս պահը որևէ պատասխան չի էլ տվել։ Հետևաբար, մինչ այս պահը հայտնի չէ, թե ում պատասխանատվությամբ է դա տեղի ունեցել։

Նա նաև ընդգծեց, որ մեր աղմուկ-աղաղակը պետք է այնքան բարձր լինի, որ որքան էլ խուլ ու համր լինի աշխարհը, միևնույն է, տեսնի, որ մեր առջև 21-րդ դարում մարդասպան, ցեղասպան, վայրի ցեղ է, ոչ թե մարդկային խմբի պատկանող միավոր։

Իհարկե, այս պահին արդեն երեխաները իրենց ավելի լավ են զգում, ծնողների հետ լինելու հանգամանքը նրանց որոշակի ապահովության զգացում է տվել, բայց թե ինչ հետևանքներ կունենա հետագայում նրանց համար նման փորձությունների միջով անցնելը՝ ժամանակը ցույց կտա։

Այդուհանդերձ, ուզում եմ նշել, որ այս պահին մոտ 300 անչափահաս երեխա կա Հայաստանում, սակայն նախօրեին իրադարձություններից հետո շատ ծնողներ սարսափած նշում են, որ այլևս նման բան չանեն։ Հուսամ, կլինեն այնպիսի մեխանիզմներ, որ երեխաներն այլևս նման փորձությունների միջով չանցնեն»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում