Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կկատարեն ՆԱՏՕ-ին միանալու հարցում իրենց պարտավորությունները
copy image url

Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կկատարեն ՆԱՏՕ-ին միանալու հարցում իրենց պարտավորությունները

Արտաքին 2 տարի առաջ - 15:36 17-01-2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի հաստատումը կփաստի, որ նրանք կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Աքարն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Անկարայի դիրքորոշումը՝ սկանդինավյան երկու երկրներին ռազմաքաղաքական դաշինքի կազմ ընդունելու վերաբերյալ։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության 70 տարիների ընթացքում Թուրքիան միշտ աջակցել է դաշինքի «բաց դռների» քաղաքականությանը։

Նա ընդգծել է, որ նախորդ տարվա հունիսին, Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ստորագրել է եռակողմ հուշագիր, որը նախատեսում է, որ սկանդինավյան երկրները կհրաժվարվեն ահաբեկչական կազմակերպություններին աջակցելուց և կվերացնեն Թուրքիային արտահանման պաշտպանական արտադրանքի վաճառքի նկատմամբ սահմանված էմբարգոն։

«Մենք ակնկալում ենք, որ երկու երկրները կոնկրետ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ, հատկապես ահաբեկչության դրսևորումներին հակազդելու հարցում»,- ասել է թուրք նախարարը։

Հուլուսի Աքարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու երկիրը չի կարող անտեսել ահաբեկչական կառույցների հանցակիցների սադրանքները։ Նա խստորեն դատապարտել է Քուրդիստանի բանվորական կուսակցության ահաբեկիչների աջակցությունը վայելող անձանց կողմից Ստոկհոլմում իրականացրած գործողությունները՝ Շվեդիայի իշխանություններին կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Վերջինս հավելել է, որ Թուրքիան չի անտեսի սկանդինավյան երկրներում ահաբեկիչների գործողությունները և ուշադիր հետևում է գործընթացներին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում