Ռուբեն Վարդանյանը նշանակվեց և, ըստ էության, իր դերը կատարեց. Ռուստամյան
copy image url

Ռուբեն Վարդանյանը նշանակվեց և, ըստ էության, իր դերը կատարեց. Ռուստամյան

Ներքին 2 տարի առաջ - 17:46 16-01-2023
Շատ կարևոր եմ համարում, որ Արցախում հարցի լայն ներքին քննարկումների արդյունքում բոլորը հանգեցին ճիշտ եզրակացության, որ այսօր գերակա խնդիր կա և հանուն դրա բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասվեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա ասաց, թե առաջնային մանդատ ունեցող բոլոր անձինք Արցախում պետք է տեր կանգնեն իրենց լեգիտիմությանը, որովհետև լեգիտիմության շուրջ պետք է ձևավորվի միասնական մթնոլորտ։ «Այս կարևորագույն հարցը չլուծած, չհաղթահարած այս մարտահրավերը, որն Ադրբեջանը մեզ պարտադրում է, մենք չպետք է իրավիճակ լարենք, քանի որ Արցախի իշխանությունն այսօր ունի հստակ լեգիտիմություն, որը գլխավոր առավելությունն է, որ ոչ ոք, առնվազը հայկական իրականության մեջ, 2020 թվականի Արցախի ընտրությունները կասկածի տակ չի դրել: Այս իրավիճակում իշխանությունները պետք է տեր կանգնեն այդ լեգիտիմությանը։ Արցախի վերջին ընտրությունների ժամանակ բոլորը գիտեին, որ ձևավորվող իշխանությունը պատմական առաքելություն էր ունենալու: Առաջնային ընտրված թե՛ նախագահը, թե՛ ԱԺ-ն պետք է տեր կանգնեն իրենց մանդատներին և լեգիտիմությունը պահպանեն, որովհետև այդ լեգիտիմության շուրջ է, որ նաև պետք է ձևավորվի միասնական մթնոլորտը և այս պայքարն ունենա հստակ առաջնորդ»։

Խոսելով Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի մասին՝ Ռուստամյանն ասաց, թե դրանում «խառն է Ադրբեջանի մատը»:

«Նրանք շատ ուղղակի ասել են դրա մասին տարբեր տեղերում, անգամ՝ ԵԽԽՎ-ում, նրանք ուղիղ խնդիր են դրել, որ պետք է դուրս հանել Ռուբեն Վարդանյանին, այսինքն՝ առնվազն այսքանը բավարար է, որ դա չկատարվի: Ինչ է նշանակում՝ թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի, թե Արցախում ով պետք է ստանձնի այս կամ այն պաշտոնը: Դա նշանակում է, որ մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնությունը: Արդեն իսկ այդ խնդիրն ունենք: Արցախը պետք է ձևավորված և ընտրություններով ամրագրված որպես սուբյեկտ դրսևորվի: Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այդ սուբյեկտայնությունը, այսօր Արցախն է, որ խոսում է իր իրավունքների մասին», - ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով, այսօր չի կարելի ասել, որ Արցախում հստակ բաժանում գոյություն ունի նախագահ, մնացած պաշտոնյաներ և այլն. «Բոլորը միասին ու համախոհությամբ են որոշում, կարելի է ասել՝ այսօր Արցախում ուղիղ ժողովրդավարություն է տեղի ունենում»,-ասաց նա:

Հարցին, թե Արցախում ներքաղաքական խնդիրներն ու տարաձայնություններն ինչի՞ց առաջացան, Ռուստամյանը պատասխանեց. «Ռուբեն Վարդանյանը նշանակվեց և, ըստ էության, իր դերը կատարեց: Պատճառները շատ կարող են լինել, չեմ ուզում խորանալ դրա մեջ: Իմ մոտեցումն այն է, որ եթե անգամ կան որոշակի տարաձայնություններ, դրանք պարտադիր պետք է հարթվեն՝ գերակա ճանաչելով Արցախի միասնական պայքարի տրամաբանությունը: Արցախի ինքնորոշման իրվունքը պետք է պաշտպանվի»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի