Ձերբակալվածների պահման վայրերում զուգարանը լոգարանից առանձնացված չէ․ փոխնախարար

Ներքին 2 տարի առաջ - 13:53 16-01-2023
Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: Նշեմ, որ այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք ձերբակալվածներին պահելու վայրերի առանձնահատկությունների, ստանդարտներին համապատասխանության մասով արձանագրված խնդիրներ», - ասաց Սարգսյանը:

Արձանագրվել են որոշ խնդիրներ՝ կապված աստիճանների թեքահարթակների բացակայության մասով, կամ՝ զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված որոշակի խնդիրներ կան: «Կարծում եմ, որ կկառավարության այս որոշումը լավ առիթ է՝ վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և ըստ այդմ սահմանելու նոր ստանդարտներ», - ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ոստիկանության բարեփոխումների շրջանակում սա կարևոր ուղղություն է:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ