Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Ալիևը երախտագիտությունն է հայտնել Միացյալ Էմիրություններ այցելելու հրավերի համար։
Ալիևն ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ քննարկումների ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությունը Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ այս աջակցություն հանդիսանում է բարեկամության և եղբայրության օրինակ:
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հայտնել են, որ իրենց երկրները խաղաղասեր պետություններ են, և կարևորել տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։
Կողմերն ընդգծել են, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, անվտանգության և այլ ոլորտներում, ընդգծվել է այդ հարաբերությունների հետագա ընդլայնման կարևորությունը։ Վերջիններս նշել են նաև երկու երկրների պատվիրակությունների տարբեր մակարդակներով փոխայցելությունների կարևորությունը՝ համապատասխան պետությունների ղեկավարների սահմանած քաղաքական գծին։
Ալիևը շեշտել է, որ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի ղեկավարությամբ Արաբական Միացյալ Էմիրությունները հասել են կարևոր հաջողությունների և նշանակալի տեխնոլոգիական նվաճումների։ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանն իր հերթին շնորհավորել է Ադրբեջանին՝ Ալիևի ղեկավարությամբ ձեռք բերված նվաճումների և հաղթանակների կապակցությամբ։