Oragir.News-ի տեղեկություններով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարար Ռուբեն Վարդանյանին այսօր առաջարկել է հրաժարական տալ՝ պատճառաբանելով, որ իրեն է զանգահարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ Մոսկվան և Բաքուն պահանջում են Վարդանյանի հրաժարականը։
Ռուբեն Վարդանյանը, սակայն, կտրականապես հրաժարվել է առաջարկից՝ ասելով, որ ինքը ինքնակամ հրաժարական չի տա, և Արցախի նախագահը կարող է ազատել իրեն։
Մեր տեղեկություններով, այս պահին Ռուբեն Վարդանյանն ու իր թիմն ամեն րոպե սպասում են Արայիկ Հարությունյանի հրամանագրին։