Վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»․ Անդրեն կոչ է արել չլռել Արցախի խնդրի մասին
copy image url

Վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»․ Անդրեն կոչ է արել չլռել Արցախի խնդրի մասին

Ավելին 2 տարի առաջ - 13:59 13-01-2023
Երգիչ Անդրեն մշտապես անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին։ Իր ինստագրամյան էջի Stories բաժնում նա նոր գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Արցախում առկա խնդիրներին։

«Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այդ հատվածում։ Համաձայն տեղական ինտերնետ մատակարարողի՝ վնասված մալուխը հենց այն հատվածում է, որտեղ տեղակայված են ադրբեջանցի «էկոակտիվիստները»», - գրել է նա։ Ապա կոչ է արել հայ հայտնիներին չլռել, խոսել Արցախի խնդրի մասին։



Ամենից շատ դիտված