ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան , որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:07 12-01-2023
Ադրբեջանի և ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն և ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունը անհնար դարձնելու մեջ։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այդ սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը։